Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿ-ը վրեժ է լուծում ժողովրդից». Վ. Բաղդասարյանի ընտրվելու պատմությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
xODtKT9QQRc

Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին, որի ժամանակ նա 1990-ականներին ընտրակեղծարարների անուններ էր թվարկել, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին, վերջինս ասաց. «Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, որ վերստին անդրադարձաք համեստիս անվանը: Այո, 1995թ. ջախջախիչ հաղթանակ եմ տարել Դավթաշենի տարածքում՝ ՀՀՇ կողմից երաշխավորված շատ պարկեշտ մի անձնավորության հանդեպ: Ի պատիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ի պատիվ Գագիկ Ջհանգիրյանի, երբ լսել էին, որ ես հաղթել եմ, շնորհավորեցին»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ դեմագոգիայով են այսօր զբաղվում, եւ նա սկսեց պատմել 1990-ականներին իր ընտրվելու պատմությունը. «ՀՀՇ-ն առաջադրանք էր դրել՝ ով ուզում է անցնի, միայն Վահրամ Բաղդասարյանը չանցնի»: Նրա խոսքերով՝ իրեն կանչում են ոստիկանություն, անձամբ վարչապետի մոտ, ձերբակալում են իր ընկերներին, սակայն ինքը չի հանում իր թեկնածությունը: Ըստ պարոն Բաղդասարյանի՝ ամեն ինչ անում են՝ շեղելու սահմանադրական փոփոխություններից. «Ինչո՞ւ է ՀԱԿ-ը պահանջում մատների թանաքոտում, քանի որ չեն վստահում ժողովրդին, ժողովուրդն էլ՝ նրանց: ՀԱԿ-ը վրեժ է լուծում ժողովրդից»: Այնուհետեւ, նա անդրադարձավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին՝ կոչ անելով ամպագոռգոռ հայտարարություններ չանել. «Քաղաքականություն է, կարող է իրավիճակ փոխվի, դրա համար պետք է տեղ թողնել, որ հակառակ ելույթները կարողանաք ունենալ՝ մեկ-երկու տարի հետո չամաչենք մեր ելույթների համար: Դուք ՀՀԿ գործընկերներն եք եղել»: Նրա ելույթից հետո Հեղինե Բիշարյանը պահանջեց միացնել իր խոսափողը եւ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի ամաչում իրենց ասածների համար, քանի որ իրենք միշտ խոսել են ճշմարտության մասին: