Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ ո՞նց եղավ, որ 2000 տարվա սրբազան թղթերի վրա դուք թքած ունեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
nTMwk-1D_nQ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը համոզված է, եթե նույնիսկ սահմանադրական նոր փոփոխությունները անցնեն, երկրում ոչինչ չի փոխվելու, նույն բարձիթողի վիճակը շարունակվելու է. «Մարդիկ, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել եւ նրանց պարագլուխը երդում է տվել Ավետարանի վրա, Ավետարանի մեջ գրված է մի՛ սպանիր, մի՛ գողացիր, այդ ոնց եղավ, որ 2000 տարվա սրբազան թղթերի վրա դուք թքած ունեք, խախտում եք այդ կանոնները, 10 տարեկան կամ մեկ օրեկան թղթերը պիտի հարգե՞ք: Ո՞վ է հավատում նման բանի, քրիստոնյա էիք դուք ձեզ հայտարարել», - այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց Լեւոն Բարսեղյանը: Նա արդեն ահազանգեր է ստացել, որ Գյումրիում զանազան միջոցներով մարդկանց փորձում են անդամագրել «Այո»-ին: «Որոշ տեղերում մարդկանց ցուցակագրում են իբրեւ տների գազաֆիկացման համար եւ հետո այդ ցուցակները կտանեն կդնեն շեֆի առաջ, կասեն՝ տես շեֆ մենք լավ տղա ենք, շեֆն էլ ասի՝ առ քեզ կոնֆետ, տղա ջան»,- ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը: Նրա խոսքերով՝ մարդկանց նաեւ ասում են, որ Սերժիկ Սարգսյանը վերջին 3 տարիներին գյումրեցիներին լավ չի նայել, որովհետեւ քիչ քվեներ է հավաքել. «Ասում են՝ հիմա էլ որ քվե չտաք, էլի վատ կլինի, բանը հասել է նրան, որ ասում են՝ գիտեք Գյումրին հիմա համայնք է համարվում, բայց եթե «Այո » քվեարկեք, մենք կխնդրենք Սերժ Սարգսյանին ինքը թույլ տա, որ Գյումրին կոչեն քաղաք, մինչդեռ օրենսդրության մեջ Գյումրին համայնք է; Եկել էն սատանի մայլեն քյանդրբազ են խաղում: Կողմ քվեարկես, որ փողոցները նորոգելու համար Սերժ Սարգսյանը փող տա»,- ավելացնում է Լեւոն Բարսեղյանը: Սերժ Սարգսյանը, նրա խոսքերով, 2013 թ նախագահի ընտրությունների քարոզարշավին սխալ բան է արել՝ հայտնելով, որ ինչքան պետք է, այնքան էլ կխփի: «Հետո մի քիչ գին գցեց, իջավ 70-60 տոկոս: Բայց Հայաստանով մեկ հազիվ կարողացավ 53 տոկոս նկարել եւ քանդակել»: Ավելին՝ տեսանյութով