Գագիկ Խաչատրյանը «Այո»-ի շտաբում չկա, սակայն դա ոչինչ չի նշանակում (տեսանյութ)
Նոր եւ գործող Սահմանադրությունները համեմատելիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բացահայտում է մինչեւ այսօր չլսված մի բան. «Ավելի ուժեղ նախագահական ինստիտուտը»։ Քաղաքական պաշտոնյա Գագիկ Խաչատրյանը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե գործող Սահմանադրությունն ինչո՞վ էր խանգարում քաղաքացիներին, որպեսզի նրանք լավ ապրեն. «Լավ ու վատը կերեւա հետագա կյանքում, եթե ուզես, որ լավ լինի, եւ ամեն ինչ արվի, որ լավ լինի: -Իշխանություններն ուզու՞մ են, որ լավ լինի: Ինչի՞ չեն ուզում կարո՞ղ ա մեր իշխանությունները, ասենք Ադրբեջանի իշխանություններն են»,- ասում է նա: Ֆինանսների նախարարը նոր եւ հին Սահմանադրություններով չի պայմանավորում լավ կյանքը՝ ցանկության հարց է. «Կյանքը կլավանա, եթե մենք բոլորս ուզենք, որ առավոտյան արթնանալուց գնանք մեր գործը լավ անենք: -Էս Սահմանադրությունը խանգարու՞մ է: -Դե, նշեցի, չէ՞, ցանկացած Սահմանադրության պայմաններում կարելի ա կյանքը լավացնել, շատ, թե՝ քի՞չ, արդեն ուրիշ քաղաքական դաշտում ուրիշ հարց է»: Գագիկ Խաչատրյանը Հանրապետականի «Այո»-ի շտաբում չկա: Սակայն դա ոչինչ չի նշանակում։