Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբոյի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին կմեկնի Կասաբլանկա

Սպորտ
sport-sambo

Սամբոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի սամբոյի 2015թ աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Մարոկոյի Կասաբլանկա քաղաքում, նոյեմբերի 12-16-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այս տարի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը եւ այլոք: Մեր հավաքականը Մարոկո կմեկնի նոյեմբերի 11-ին: Սամբոյի աշխարհի առաջնություններն անցկացվում են 1973 թվականից: Հայաստանի սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն է հռչակվել Գառնիկ Հովհաննիսյանը,  1981 թվականին, ինքնին, ԽՍՀՄ հավաքականի կազմում: