Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախորդ շաբաթ արձանագրվել են բացօթյա ապօրինի առևտրի դեպքեր

Հասարակություն
56f23bb47d5e5e14951b6270829d42a4

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և   խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ: «Այս մասով լուրջ անելիք կա, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում տեղադրված են մայթերի այնպիսի հատվածներում, որ ակնհայտորեն խոչընդոտում են մեր համաքաղաքացիների անցուդարձին: Սա անթույլատրելի է, ըստ այդմ գույքագրեք ու համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանք մայթերի բանուկ հատվածներից տեղափոխելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես հետևեք, որ տեղադրվող այդ սարքավորումներն այսուհետ չհայտնվեն մայթերի բանուկ հատվածներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարան