Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը երկկողմանի բաց է

Հասարակություն
chanaparh5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհը նոյեմբերի 8-ի՝ ժամը 16:30-դրությամբ, երկկողմանի երթևկելի է: Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով շուրջ 400 խմ ծավալի ժայռաբեկորները փակել էին ճանապարհի ամբողջ երթևեկելի հատվածը: Այսօր վաղ առավոտից Մեղրու ճանապարհաշինական ընկերութան աշխատակիցները հատուկ տեխնիկայի և մեխանիզմների միջոցով ձեռնամուխ են եղել ճանապարհից քարերի հեռացման աշխատանքներին: Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն