Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

52-ամյա վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և բախվել Mercedes-ին. shamshyan.com

Հասարակություն
sham

Այսօր` նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովսեփյանը վարելով Renault մակնիշի 202 OP համարանիշի ավտոմեքենան` բախվել է կայանված վիճակում գտնվող 38-ամյա Անդրանիկ Ստեփանյանին պատկանող Mercedes մակնիշի 32 LO 895 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վարորդ Ա. Հովսեփյանը երթևեկելու ընթացքում հանկարծամահ է եղել և տեղի է ունեցել բախումը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Մանրամասները ՝ shamshyan.com