A
A
Գյումրիում տնակ է այրվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.21-ին: Այրվել են Ա. Ս.-ին պատկանող 54 քմ մակերեսով տնակի պատից և տանիքից փայտյա կառուցատարրեր՝ 12 քմ: