Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը դեռևս չի կարող տուգանել մգեցված ապակիների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
16552e28ce72c8e4e8a788a0bc284dd0

Ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը վթարների համար եւս մեկ պատճառ է դառնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀ Ոստիկանության կողմից խստացումներին, որոնք վերաբերում են ավտոմեքենաների ապակիների մգեցվածությանը: Ըստ նրա՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաները վտանագավոր են հատկապես հետիոտնի համար. «Փողոցն անցելիս նայում եք, տեսնում եք ավտոմեքենան գալիս է, ուզում եք հասկանալ՝ վարորդը ձեզ տեսնո՞ւմ է, թե ոչ, քանի որ տեսնում եք՝ ամբողջությամբ սեւ մեքենա: Չգիտեք՝ վարորդը ձեզ է նայում, թե երեսը շուռ է տվել ու կահույքի սրահին է նայում, կամ էլ ծխախոտ է ծխում»: Նա հիշեցնում է, որ դեռ 2007թ. ընդունված օրենքով ավտոմեքենայի առջեւի դիտապակու մգեցվածությունը պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողային ապակիներինը՝ 70 տոկոս, մնացած ապակիների լուսաթափանցելիությունը չի սահմանվում: Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշում է, որ ժամանակին ավտոմեքենաների մգեցվածությունը ստուգում էին հատուկ սարքերով, սակայն ոստիկանությունը հիմա ասում է, որ դրանք բոլորը փչացել են. «Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու դադարեցվեցին այդ ստուգումները ու հիմա չկա նման մի քաղաքացի, որ ավտոմեքենա գնի ու չմգեցնի ապակիները: Ինձ հարցնում են՝ ինչու հիմա հանկարծ սկսեցին ստուգումները, իսկ ինչո՞ւ ոչ. դե մի օր պիտի սկսեին: Թույլատրելի մգեցվածությունը նաեւ միջազգային նորմ է»: Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ երբ ոստիկանությունը սկսի ստուգումները, իսկ դա դեռ պարզ չէ՝ հստակ երբ է սկսվելու, նա դեռ չի կարող կիրառել նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ տուգանքը, քանի որ չունեն համապատասխան սարք: