Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները ԵՄ շենքի առջեւ այրեցին նույնասեռականնների դրոշը (տեսանյութ)

Քաղաքականություն
DSC09822-405x2651

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա անցկացրեց՝ ընդդեմ սեռական փոքրամասնությունների՝ պահանջելով հարգել մեծամասնության կարծիքը: Շարժման համակարգող խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանն «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մենք հպարտ ենք, որ հայ ենք, մի ազգի ներկայացուցիչ, որը հազարամյակներ շարունակ պահպանել է իր մշակույթը, լեզուն, հավատքը, եւ այսօր փորձում են մեր հավատքն ու մշակույթը խեղաթյուրել։ Մեզ դա դուր չի գալիս։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որ մեր բողոքը ներկայացնենք, պահանջենք, որ ամենուրեք ոչ թե խոսեն փոքրամասնությունների շահերի պաշտպանության մասին, այլ նաեւ հաշվի առնվի մեծամասնության կարծիքը, նրանց կարծիքը, ովքեր չեն ցանկանում անբարո միջավայրում ապրել»։ DSC09821   DSC09818 Երիտասարդներին, որոնք, ի դեպ, ավելի շատ դպրոցահասակ երեխաներ էին, միացել էր նաեւ Սոցիալիստական շարժման ղեկավար, «Հայ-ռուսական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քանի որ, իր խոսքով, սոցիալիզմի հոտ է առել. «ԵՄ-ից խնդրում ենք, որ պաշտպանեն մեզ գենդերային հավասարության կոչերից»,-ասաց նա։ DSC09814   ??????????????????????????????? «Հանուն օրենքի» շարժման անդամները մի քանի րոպե ԵՄ պատվիրակության շենքի առջեւ վանկարկումներ անելուց հետո որոշեցին այրել նույնասեռականության խորհրդանիշ յոթ գույնով դրոշը, քանի որ ոչ ոք դուրս չեկավ իրենց խնդրագիրը վերցնելու։ ԵՄ ներկայացուցիչները մի փոքր անց, այնուամենայնիվ, դուրս եկան։ Նրանք վերցրեցին ակցիայի մասնակիցների խնդրագիրը։ DSC09812 «Նկատի կունենանք ձեր նկատառումները։ ԵՄ սկզբունքներն առաջին հերթին ժողովրդավարական սկզբունքներ են, որը նշանակում է նաեւ հարգանք օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանություն բոլորի համար»,-ասաց ԵՄ հայաստանյան գրասենյակի քաղաքական ղեկավար Անդրեա Խալոֆովան։ Վարչական բաժի ղեկավարն էլ նկատեց. «Հաջորդ անգամ դռան զանգը կտաք»։