Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրքուհին ընկերների հետ մասնակցել է Երևանի մաքրման աշխատանքին (տեսանյութ)

Քաղաքականություն
Damla

Տարբեր երկրներից ժամանած  երիտասարդները սեփական նախաձեռնությամբ մաքրում էին Հանրապետության փողոցի հատվածներից մեկը։ Նրանք  մեր երկիր են ժամանել կրթական ծրագրով։ Մոտ մեկ շաբաթ քննարկում  են անցկացրել, անդրադարձել սոցիալական աշխատանքին, կամավորությանը վերաբերող հարցերի, ունեցել  են  հանդիպումներ։ «Եթե ուզում ես կամավորությամբ զբաղվել, պետք է սկսես փոքր, բայց հաճելի աշխատանքներից»,-ասաց Շոտլանդիայից ժամանած Ռուտա Կուզմինտկետին։ Ծրագրի մասնակիցների թվում է նաև թրքուհի Դամլան։ Նախքան ժամանելը նա բոլորովին այլ պատկերացում է ունեցել Հայաստանի ու հայերի մասին։ Երիտասարդ թրքուհին չի խուսափում պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին։ «Ես իսկապես ցավում եմ դրա համար, բայց քաղաքական առումով չեմ կարող ոչինչ ասել։ Ես խոսել եմ այստեղ մարդկանց հետ, նրանք ինձ պատմել են կոնկրետ պատմություններ, որոնցից մինչև հիմա փշաքաղվում է մարմինս»։ Մանրամասները՝ տեսանյութում