A
A
Գյուղապետարանը հոսանք չի տրամադրում «Նոր Հայաստան»-ին
ՀՀ քաղաքացիների հետ «Նոր Հայաստան» ճակատի հերթական հանդիպումը պետք է մեկնարկեր այսօր՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում: Հավաքը, սակայն, դեռես չի սկսվել։ Գյուղապետարանի դիմաց են Հիմնադիր խորհրդարանի անդամները, մոտ 10 բնակիչ, «Ժառանգություն»-ից այսօր ոչ ոք չի եկել։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, շենքից հրաժարվում էն էլեկտրաէներգիա տրամադրել՝ բարձրախոսները միացնելու համար։ Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Նվեր Խաչատրյանը նշեց, որ անսպասելի այց է, եւ քանի որ սա վարչական շենք է, իրենք լիազորություն չունեն հանրահավաքի հետ կապված աջակցույթւոն ցուցաբերել։ Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: