Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը գիր-ղուշի տարբերակով է աշխատում»

Քաղաքականություն
a649593d0f04d3b42b606f1aaabb4e3f

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի ՄԻՊ ծախսերի եւ եկամուտներ քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին, նշեց. «Ինձ դիմել են ցմահ ազատազրկվածների հարազատները: Կուզենայի ձեր դիրքորոշումն իմանալ հարցի վերաբերյալ, քանի որ գործեր կան, որոնք դատական կարգով պարտադիր պետք է վերանայվեն, սակայն սայլը տեղից չի շարժվում»: Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ՔԿՀ Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի գործունեությանը. «Միայն անցած շաբաթվա ընթացքում տասներեք նամակ ենք ստացել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չէ՝ մարդուն մի անգամ դատապարտում են, մի անգամ էլ նվաստացնում են՝ հույս տալով, որ մի դրական փոփոխություն կլինի: Այդ հանձնաժողովի գործունեությունը դարձել է պարզապես աղետ՝ այն կամ պետք է լուծարել, կամ պետք է վերանայել նրա գործունեությունը՝ այն գիր-ղուշի տարբերակով ում դիմումը կուզենա, կբավարարի, իսկ որեւէ դիմումի բավարարման մեջ որեւէ տրամաբանություն չկա»: Պարոն Արեյանը նախ նշեց, որ հարցը բյուջեի հետ կապ չունի, սակայն ընդգծեց, որ երեկ օմբուդսմենը եղել է ՔԿՀ-ներում ու առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա: «Մենք էլ ենք պարբերաբար հանդես գալիս տարբեր հայտարարություններով, սակայն ցանկանում ենք տեսնել որեւէ լուծում: Մինչ օրս որեւէ լուծում չի եղել: Մենք չե՞նք կարողանում ԱԺ ու օմբուդսմենի լիազորություններն օգտագործելով, որ հրավիրենք հանձնաժողովի անդամներին քննարկման, միգուցե մեր ինտելեկտը չի հերիքում կամ այլ սկզբունք է դրված նրանց գործունեության հիմքում, որ հասկանանք՝ ինչ են անում»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: