Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե մանկատուն, այլ՝ ընտանիք, կամ էլ, պարզապես, ՍՕՍ մանկական գյուղ

Հասարակություն
13

Կոտայքի մարզում գտնվող «Սոս մանկական գյուղ»-ում տեղի ունեցավ «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի 25-ամյակի միջոցառումը: 1990թ. այստեղ առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, եւ ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ են առել բազմաթիվ երեխաներ: «ՍՕՍ մանկական գյուղը» տարբերվում է ավանդական «մանկատուն» հասկացությունից: Ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների կողմից այն ընկալվում է ոչ թե մանկատուն, այլ՝ ընտանիք, կամ էլ, պարզապես, ՍՕՍ մանկական գյուղ: os3   os4   os6   s5   sos   sos1   sos2     Կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը , օմբուդսմենի գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները: Միջոցառման դրական շունչը երգ ու պարի միջոցով ապահովել են երեխանները, իրենց երգերով հանդես են եկել նաև հեղինակ կատարողները: Միջոցառման ավարտին տասը ՍՕՍ ընտանեկան տներին նվեր է հանձնվել համակարգիչներ: Նշենք, որ այս պահին Կոտայքի մարզի «Սոս մանկական գյուղ»-ում ապրում է 58 երեխա, Իջևանում՝ 82, իսկ 60 երեխա՝  երիտասարդական խնամքի համակարգում: