Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան զգուշանում է, Ռուսաստանը՝ գործում» (տեսանյութ)

Քաղաքականություն
muradyan-nkar

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո աշխարհի ուժային կենտրոնները տարբեր մոտեցումներ կորդեգրեն այդ երկրի նկատմամբ: Ի տարբերություն Ռուսաստանի, որը փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, ԱՄՆ-ն կշարունակի այդ երկրից հեռավորություն պահպանել: Քաղաքագետ Իգոր Մուրադյանը նշում է. «Ամերիկան շարունակում է Թուրքիան մեկուսացնելու և շրջափակելու քաղաքականությունը տարածաշրջանում: Նրանք զգուշանում են այստեղ նոր ու լուրջ խաղացողների ի հայտ գալուց»։ Ըստ նրա՝ Թուրքիային դժվարություններ են սպասվում երկրի ներքին հարցերում. «Ընտրությունները վերջնականորեն չեն կարգավորի Թուրքիայի ներքին կյանքը: Չի հաջողվի խուսափել անկայունությունից, որն այժմ առկա է: Ի պատասխան ԱՄՆ քաղաքականության՝ Թուրքիան իր հերթին կշարունակի ԱՄՆ-ից հեռու կուրսը»: Քաղաքագետի պնդմամբ՝ Թուրքիան զգուշանում է, Ռուսաստանը՝ գործում. «Սիրիական կոնֆլիկտը և Թուրքիայի անկայուն վիճակը բարենպաստ է Ռուսաստանի համար, որը ևս դաշնակիցների կարիք ունի, ինչպես Թուրքիան: Սխալ է Ռուսաստանին ու Չինաստանին դաշնակիցներ համարել, և պետք է ասել, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ևս մտնում էին Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ, քանի որ այդ երկրում իշխանության է մնացել ԱՄՆ հետ հարաբերությունները խորացնել չցանկացող խմբավորում»: Իսկ ի՞նչ կանի Ռուսաստանը Թուրքիային իր կողմ թեքելու համար: Իգոր Մուրադյանն այս հարցում նոր զարգացումներ սպասում է. «Ռուսաստանը կարող է գնալ զիջումների Թուրքիայի հետ հարաբերություններում: Սակայն դա էլ կարող է բավարար չլինել, քանի որ թույլ է Թուրքիայի շահագրգռությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու հարցում»: