Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալներն իրենց չմեկուսացնելը դիտում են որպես խոշտանգում

Հասարակություն
jail

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 8 դատապարտյալներից միայն երեքն են տեղափոխվել առանձին խցեր:   Հացադուլ հայտարարած մյուս 5  դատապարտյալները չեն մեկուսացվել: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ օրենքը տեղափոխման  նման նորմ չի նախատեսում եւ եթե տեղ լինի, նրանց էլ կտեղափոխեն: Դատապարտյալներն իրենց չմեկուսացնելը դիտում են որպես խոշտանգում եւ պահանջում են իրենց մեկուսացնել: Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարելով  դատապարտյալները բողոքում են անկախ հանձնաժողովի գործունեության դեմ՝ առանց հիմնավորման հանձնաժողովը մերժում է նրանց ազատ արձակումը: