Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածների մասին պարբերաբար զեկուցոմ են ՌԴ առողջապահության նախարարին

Հասարակություն
aroxch

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության 3 բժշկական կազմակերպությունում: Նշենք, որ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 48 մարդ, այդ թվում` 17 տարեկան 1 երեխա: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը` միջին ծանրության, մյուսների` այդ թվում` 17 տարեկան երեխայի վիճակը բավարար է։ Ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է 8 մարդ, որից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում և 2-ը` շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցում է վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: Նշենք, որ Հայաստանի մասնագետները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: