Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուլայի ճանապարհին մեկ օրում 6 վթար է գրանցվել

Հասարակություն
վտտ

Տուլայի նորությունների ծառայությունը հայտնում է, որ անցնող մեկ օրում արդեն 6 վթար է գրանցվել նույն ճանապարհին։ Բացի Մոսկվայից Երեւան ուղևորվող ավտոբուսի վթարից, մահվան ելքով վթար է տեղի ունեցել նաեւ Ford Focus մակնիշի մեքենայով, որը ձորն է գլորվել։ Հիշեցնենք, այսօր, ժամը 03:08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: