Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կարող ենք տաբուրետկաների ու սովորական աթոռների վրա նստել»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրեց խորհրդարանի ծախսերն ու եկամուտները: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որն այսօր ամենաակտիվ պատգամավորն է, առաջարկեց մոտ մեկ միլիոն դրամով կրճատել ԱԺ ծախսերից ու այն ուղղել առողջապահությանը: Ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց, որ հնարավոր է մեկ մլն դրամ հատկացնել, սակայն այս դեպքում պատգամավորները ինտերնետ չեն ունենա, ջուր չեն ունենա, ԱԺ դահլիճում լուսավորություն չի լինի: Մինչդեռ Տիգրան Ուրիխանյանն ընդդիմացավ՝ ասելով, որ ինքը համամիտ չէ՝ իրենք այդ ամենը կունենան, եթե կրճատվեն ծառայողական մեքենաները, լիմիտավորված վառելիքը, գործուղումները։ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր խոսքում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի խոսքից այն տպավորությունը ստացավ, որ ԱԺ-ն ամենաթերի ֆինանսավորվող հիմնարկն է, կա գումարի դեֆիցիտ. «Մենք կարող ենք տաբուրետկաների ու սովորական աթոռների վրա նստենք, աշխատենք, սակայն խնդրում եմ՝ նվազագույն պայմաններ ստեղծել: Օրինակ՝ երեկ տեղ չկար նստելու պատգամավորներին: Առաջարկում եմ՝ հաշվարկ կատարել, որ գոնե բյուջետային քննարկումներին պատգամավորների ու լրագրողների համար տեղ հատկացնեն: Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ աշխատավարձի ֆոնդից որքա՞ն տնտեսումներ են եղել, որ բացակա պատգամավորներից պահվում են»: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ չգիտի: Ի դեպ, այսօր բյուջեի քննարկմանը ներկա չէին ոչ ՀՅԴ, ոչ ՀԱԿ պատգամավորները: