«Որքա՞ն կարելի է տնտեսել՝ բազկաթոռներով ու ծառայողական մեքենաներով հանդերձ»
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին, որն այսօր ներկայացնում էր իշխանության պետական եւ դատական մարմինների ծախսերն ու եկամուտները, հետաքրքրվեց. «Սոված ու աղքատ այս ժողովրդի տնտեսվար ռեժիմի մասին եմ ուզում խոսել, որեւէ փոփոխություն չեմ տեսնում այս հարցում: Մի հռետորական հարց եմ ուզում տալ՝ որքա՞ն կարելի է տնտեսել՝ բազկաթոռներով ու ծառայողական մեքենաներով հանդերձ»: Նա նաեւ նշեց, որ մեր դեսպանությունների ու ներկայացուցչությունների ո՞ր ծառայություններն են երկրի համար օգտավետ եղել կամ դիվանագիտական ի՞նչ հաղթանակներ են տարվել, որ ավելացվում են նրանց տրվելիք ծախսերը. «Ես բացարձակ անբավարար եմ գնահատում նրանց աշխատանքը»: Պավել Սաֆարյանը նշեց, որ ծախսերը, իհարկե, հնարավոր է կրճատել. «Կրճատելու տեղ, իհարկե, կա, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի բարեփոխումներ իրականացնել»: