Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշին՝ Նյու Յորքում

Քաղաքականություն
par

1992թ․ Նյու Յորքի Սբ․Վարդան Մայր տաճարի հովանու ներքո և մի խումբ երտասարդների համախմբմամբ հիմնադրվեց պարախումբ, իսկ 1995թ․Արցախի հանրապետության անկախության երրորդ տարվա կապակցությամբ պարախումբը անվանվեց ,,Շուշի,, ։ Պարախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր պարուսույցն է Սեդա Պասկալյան-Կանթարջյանը, որն իր անբասիր կազմակերպչական և հայ պարարվեստը բարձր հիմքերի վրա դնելու համար, ճանանաչված պարուսույցը, Անենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից արժանացել է ,,Սբ․Մեսրոպ Մաշտոց,, բարձրագույն պարգևի։ 2013թ․,,Յունեսկո,,-ի միջազգային պարային խորհուրդը ,,Շուշի,, պարախմբին պաշտոնապես ճանաչեց ,,Առաջատար պարախումբ,, միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով նրա կատարողական արվեստն ու որակները։ Համերգային բազմազան ծրագրերով պարախումբը համերգներ է ունեցել՝ Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Լոս Անջելեսում Արցախում և բազմաթիվ այլ քաղաքներում։ Նոյեմբերի 1-ին Նյու Յորքի ,,Շուշի,, պարախմբի մասնակցությամբ, Նյու Ջերսիում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Համերգին մասնակցեցին նաև Հայաստանի, Լոս անջելեսի և Նյու Յորքի հանրահայտ մենակատարներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հասմիկ Մեյխանեջյանը,Սալբի Մաիլյանը Անահիտ Զաքարյանը, ճանանչված երգիչ Արամոն և ուրիշները։ Համերգի Պատվավոր հյուր էր անվանի կոմպոզիտոր՝ Արա Գևորգյանը, որի բազմաթիվ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված էր պարային համարներ։ Համերգի կապակցությամբ շնորհավորանքներն էին հղել՝ ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ՝ Խաժակ արքեպւսկոպոս Պարսամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, որն մասնավորապես գրել էր – Շնորհակալ եմ այն հայապահպան աշխատանքի համար, որը իրականացնում եք հեռավոր ԱՄՆ-ում, երբեք չեք մոռանում ձեր Հայրենիքը և գալիս եք հյուրահատուկ ,,հաշվետվություն,, տալու ձեր կատարած աշխատանքների, ձեր ձեռբերումների մասին ։ Շնորհակալ եմ, որ եկաք, ուժ առաք հայրենիքում, հիացրիք ձեր բեմադրությամբ, ջերմացրիք մեր սրտերը, հավատացրիք մեզ, որ այս հերթական համերգն էլ ավելի փառահեղ կլինի՝ նպաստելով հայապահպանության սուրբ գործին։ Մաղթում եմ ,,Շուշի,, պարախմբի ղեկավարներին եւ սաներին ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ հայ մշակույթի, հայ պարարվեստի պահպանման ու զարգացման ճանապարհին, որը հայ ինքնության  պահպանման կարևորագուն միջոցներից է ,, ։ Համերգին ներկա էր նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան՝ Զոհրապ Մնացականյանը ։ Համերգի վերջում իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը և պարուսույց Սեդա Պասկալյան-Կանթարջյանին հանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի նվերն ու հուշագիրը։ Համերգը, որն անցավ մեծ հաջողությանբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ։ ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – Նյու Յորք a     b         g     d     e     z     e1     y   t     j   ab       l   x