Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետական պատգամավորը չի բացառում կրկնաքվեարկության դեպքերը (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes

ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ չի բացառում նույնականացման քարտերով կրկնաքվեարկության դեպքերը: « Բայց դրա ռիսկերը այսօր շատ քիչ են»,- այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ապահովվել լիակատար հսկողություն ընտրական գործընթացի վրա: Նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելուն դեմ է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ այսօր 500 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, իսկ 320 հազարը նույնականացման քարտ եւ անձնագիր: Իրավախորհրդատուն համոզված է, որ անձը կարող է քվեարկություն կատարել եւ անձնագրով եւ նույնականացման քարտով: Խոսակցություններին վերջ տալու համար նա իշխող հանրապետական կուսակցության անդամին առաջարկում է հրապարակել   ընտրողների ստորագրած ցուցակները. «Իմ հարեւանը, որն ունի նույնականացման քարտ, իմ բարեկամը, որը արտասահմանում է գտնվում,   ոչ- ոք չի քվեարկել նրա փոխարեն: Բացակա անձանց փոխարեն օգտագործվում են վստահելի անձինք եւ նրանք քվեարկում են»,- ասում է իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ընդգծում է, որ եթե մարդը նույնիսկ քսան անձնագիր ունենա, չի կարող կրկնաքվեարկություն իրականացնել, քանի որ ընդդիմության ներկայացուցիչը նստելու է հանձնաժողովի անդամների մեջտեղում եւ կարող է վերահսկողություն իրականացնել: