Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր միակ խնդիրը մարդկանց ընտրատեղամաս բերելն է. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Martirosyan

«Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում որեւէ պաշտոնյա պատգամավոր չի ընտրվի, եթե ընդդիմադիր կուսակցությունները դեմ քվեարկեն». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսվում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի, աննախադեպ լիազորություններ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին: Պատգամավորը հնարավոր է համարում կուսակցությունների միավորումը, բայց կարծում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր:  «Խորհրդարանական համակարգը կոալիցիաների ձեւավորում է ենթադրում,այլ տարբերակ չկա»,-ասաց նա: Լեւոն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունները եւ հանրաքվեի անցկացումը համարում է պատմական եւ դարակազմիկ իրադարձություն, որի անհրաժեշտությունը, սակայն դեռ պետք է համոզել մարդկանց. «Մեր միակ խնդիրը մարդկանց ընտրատեղամաս բերելն է, համոզելը, որ Սահմանադրության նոր նախագիծն ավելի լավն է, եւ որ դրա արդյունքում մենք ավելի ժողովրդավար երկիր կունենանք»: Հարցին, որ շատ մարդիկ, հատկապես՝ մարզերում, ծանոթ չեն հին Սահմանադրությանը, ինչպե՞ս են հասկանալու, որ նորն ավելի լավն է, Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր խնդիրը չէ մարդկանց Սահմանադրության դրույթները բացատրելը, դա նույնիսկ նրանց գործը չէ: Դա իրավական, քաղաքական հարց է: Պարտադիր էլ չէ, որ ծանոթ լինեն բոլոր դրույթներին, այլ բան է, որ Սահմանադրությունը պետք է գործի, եւ այդքանով մարդիկ տեղեկացված լինեն»,-եզրափակեց պատգամավորը: