«Որպես ընդդիմադիր թև թույլ չենք կարող տալ այն շռայությունը, որ տարանջատված գործենք» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանին Սահմանադրությունը փոխել ստիպում է միջազգային հանրությունն ու պայքարող քաղաքացին: Սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքին հայտարարում է «Չեք անցկացնի նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը. «Սա է ամբողջ իմաստը՝ փոխել Սահմանադրությունը՝ հակասահմանադրական կարգ հաստատելու համար»: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ էլ՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո ընտրությունները կվերածվեն ձևական միջոցառման, ինչն անթույլատրելի է. «Նոր Սահմանադրության հանրաքվեն իրական ընդդիմության համար միևնույն ժամանակ և առիթ և պատճառ է միավորվելու, ժողովրդին համախմբելու և երկրում ի վերջո սահմանադրականություն հաստատելու համար»: Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքում է կարծիքները, թե ընդդիմությունը միասնական չէ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում: «Մենք ուզենք թե չուզենք պետք է լինենք միասնական, որովհետև շատ քիչ ենք մնացել, որպես ընդդիմադիր թև թույլ չենք կարող տալ այն շռայությունը, որ տարանջատված գործենք» Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ ինչպես նախորդ անգամները, այս հանրաքվեի դեպքում ևս իշխանությունները պատրաստվում են կեղծել հանրաքվեի արդյունքները, ինչն իրենց ստիպում է կտրուկ քայլերի գնալ. «Մենք կարծում ենք, որ մենք միասնական գործողություններ պետք է սկսենք հենց դեկտեմբերի մեկից սկսած, դեկտեմբերի մեկից սկսում ենք և պետք է գնանք այնքան ժամանանակ, մինչև տեղի ունենա իշխանափոխության