Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Շիրակի» մարզիչը մտել է մրցավարական սենյակ եւ հայհոյել խաղավարներին

Սպորտ
sport-kargapahakan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Գյումրիի «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը որակազրկվել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել 100 հազար դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ինչպես նշում է աղբյուրը, Արարատ Հարությունյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» - «Փյունիկ» խաղին մտել է մրցավարական սենյակ եւ հայհոյել խաղավարներին: Ի դեպ, «Շիրակի» պաշտոնական կայքում Արարատ Հարությունյանը ներկայացված է որպես ակումբի մարզական տնօրեն: «Արտաշատ-2000» թիմի ֆուտբոլիստներ Արման Մակարյանը եւ Կարեն Բոյախչյանը Հայաստանի պատանեկան առաջնության «ՎՖԴ-2000» թիմի հետ խաղում մրցակցի հասցեին վիրավորական, անվայել խոսքեր եւ ժեստեր օգտագործելու համար որակազրկվել են համապատասխանաբար 3 եւ 2 խաղով, իսկ Արտաշատի համալիր մարզադպրոցը տուգանվել է 10 հազար դրամով: