Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Բ-ի անունով գրանցված է «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ (տեսանյութ)

Քաղաքականություն
Sos-Gimishyan

Սահմանադրությանը կողմ և դեմ գործիչները շարունակում են ներկայացնել իրենց հիմնավորումները: «Թերություններ կան և եղել են՝ սկսած կոմունիստական շրջանից: Կան թերություններ, որ կապված են այսօրվա հետ: Եվ առանց նոր սահմանադրության հնարավոր չեն արմատական փոփոխություններ: Հիմա տեղի, անտեղի ամեն ինչ կապում են նախագահի հետ, կամ մատնանշում են այս կամ այն նախարարին: Խորհրդարանական կառավարումն ավելի դրական է»,-կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Շատ խնդրահարույց կետեր կան այս փաստաթղթում: Կարծես թե հստակ նշված է, որ կինը և տղամարդն ընտանիք են կազմում: Բայց 81-րդ հոդվածն այդ ամենը հեչ է դարձնում: Գրված է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրությունում գրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Եվրադատարանն ունի որոշում, որ միասեռականների ընտանիք կազմելու և երեխա որդեգրելու իրավունքն անխախտելի է: Այսինքն, մեր 15-րդ հոդվածը մեկնաբանելիս Եվրադատարանը կարող է որոշել, որ միասեռականների ընտանիքի իրավունքն անխախտելի է: Եվ սրանով այն  Հայաստանին պարտադրելու է գրանցել միասեռական ընտանիքները»,-նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Անդրադարձ եղավ նաև կաշառակերության խնդրին. «Կոռուպցիան միշտ եղել է՝ սկսած սովետական շրջանից, այսօր, վաղն էլ է լինելու: Իմ խորին համոզմամբ՝ այսօր կոռուպցիան ավելի ուժեղ է, քան այդ կոմունիստական ժամանակ: Ուրիշ խնդիր կա՝ արմատները դրա: Խնդիրն է մաքրվել դրանից: Այսօր նայեք հանրապետական պատգամավորների առաջին շարքերը: Մեկ, երկու Հանրապետականի մասին ենք խոսում, մատի փաթաթան ենք դարձնում: Մարդիկ կան՝ 20 տարի է՝ պաշտոնի են,  բայց ապրում են սովորական մարդկանց պես»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ի ղեկավարը պնդեց, թե համամիտ չէ այս մոտեցմանը: Բացի այդ, նա խոսեց այն խնդրից, որ երկրում ձևավորվում են տարբեր աղանդներ: Նշեց նաև մի հանգամանքի մասին, որ անձամբ է նկատել: «Պետական ռեգիստրում Գարեգին Բ-ի անունով գրանցված է «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ»: