A
A
Ցավակցություն՝ 4 օր անց
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ 7․5 մագնիտուդով երկրաշարժը Հարավային Ասիայում, որի հետևանքով Աֆղանստանում և Պակիստանում մի քանի տասնյակ մարդ է զոհվել, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին։