Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավորները քարոզում են ընկերասիրություն ու հանդուրժողականություն

Հասարակություն
kamavor

Մաշտոցի 15 հասցեում գտնվող դալանի պատերն այսուհետ եւս կխոսեն այն խնդիրների մասին, որ ունի մերօրյա հասարակությունը։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կամավորները Երևանի քաղաքապետարանի և «Սարդ» ընկերության օգնությամբ հոկտեմբերի 24-ին՝օգտագործելով ներկերն ու վրձինները, սկսեցին աշխատել եւ 4 օր անց, Մաշտոցի 15 հասցեում գտնվող դալանի պատին նոր շունչ հաղորդեցին:   Կամավորները այսպիսով քարոզում են ընկերասիրության ու հանդուրժողականության գաղափարները՝ ընտրելով կարգախոս. «Եղի՛ր ընկեր, կգտնես ընկեր»: «Բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն։ Սրանք արժեքներ են, որոնց մասին մենք շատ ենք խոսում, սակայն իրականում միշտ չէ, որ հիշում ենք դրանց մասին: Մեր օրերում մարդիկ վերաբերվում են միմյանց խտրականորեն, դատում՝ ըստ արտաքինի, ազգության, դավանանքի, ռասսայի: Նույնիսկ 21-րդ դարում զարգացող եւ զարգացած երկրները ժամանակ առ ժամանակ բախվում են անհանդուրժողականության խնդրին եւ դրա տարատեսակ լրջության դրսևորումներին: 3 Հայաստանը, ցավոք, բացառություն չէ: Մերօրյա հասարակությունում, ինչպես ողջ աշխարհում, կիրառվում են տարբեր մեթոդներ՝ քարոզելու հանդուրժողականությունը եւ ընկերասիրությունը՝ որպես առողջ հասարակության հենասյունային արժեքներ: Համաշխարհային փորձն ապացուցել է, որ ռասսայական, ազգային եւ կրոնական հատկանիշերը կարեւորագույն դեր են խաղում ամբողջ աշխարհի քաղաքակրթության բաժանման հարցում: Եվ դա է խնդիրը: Մենք որոշեցինք բարձրաձայնել այն արվեստի միջոցով»,-ասում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Էրիկ Ղազարյանը։ 5   4 2