ՀԱԿ ներկայացուցիչը դժգոհ էր տրամադրված եթերաժամից (տեսանյութ)
Նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբի 4-ը Ազգային ժողովի խմբակցությունները 18:00-ից սկսած հանրաքվեի քարոզարշավը կանցկացնեն եթերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն որոշմամբ քաղաքական ուժերից յուրաքանչյուրին Հանրային հեռուստաընկերության եթերով կտրվի 60 անվճար և 120 վճարովի եթերաժամանակի հնարավորություն, Հանրային ռադիոյով՝ 120 անվճար և 180 րոպե էլ վճարովի եթերաժամանակ: Հանձնաժողովի սույն որոշման վերաբերյալ վերապահում ուներ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը՝ կապված եթերն սկսելու ժամի հետ. «Ժամը 18:00-ն ամենաանհարմար ժամն է, որը կարելի է ընդհանրապես պատկերացնել քարոզչության համար: Աշխատանքի ավարտի ժամն է և մինչև մարդիկ ավարտում են և տուն են հասնում՝ դառնում է առնվազն 19-ը»: Նա առաջարկեց եթերաժամի սկիզբ սահմանել 19:00-ն: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ եթերի ժամը որոշվել է Հանրային հեռուստաընկերության հետ համաձայնեցնելուց հետո և այն կմնա նույնը: Հանձնաժողովը հավանության տվեց նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի դիմումը՝ երկարացնել ամառվա ընթացքում տեղամասային հանձնաժողովների անդամների արտոնագրերը: