Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության շենքի դիմաց հավաքվածներին բացի ոստիկաններից, ոչ ոք չի մոտեցել (տեսանյութ)

Քաղաքականություն
gov11

Չնայած անձրևոտ եղանակին, կառավարության շենքի դիմաց ակցիա է՝ տարբեր պահանջներով. բնակարանից մինչև աշխատավարձի և թոշակների վճարում։ Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները պահանջում են իրենց նախկին տները։ Դեռ 10 տարի առաջ պայմանագիր են կնքել, ըստ որի՝ պետք է բնակարաններ ստանային իրենց տների տեղում, սակայն մինչ օրս մնացել են դրսում։ Բնակիչները որոշեցին փակել փողոցը, սակայն ոստիկանների հորդորներից հետո հրաժարվեցին։ Կառավարության շենքի մոտ են նաեւ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները. նրանք պահանջում են գործարանի վերագործարկում եւ տույժ-տուգանքների վճարում։ Իսկ հաշմանդամություն ունեցող օդաչուներն էլ իրենց չվճարված թոշակներն են պահանջում։ Կառավարության շենքի դիմաց հավաքվածներին, սակայն, բացի ոստիկաններից, ոչ ոք չի մոտեցել։ Ավելի վաղ, երբ կառավարության շենք էր մտնում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Կապան քաղաքի բնակիչ տիկին Էմման, ում որդին արդեն 4 տարի 6 ամիս համարվում է անհետ կորած, խնդրեց լսել իրեն։ Նա ասում էր, որ որդուն սպանել են մարդիկ, ում իրավապահ մարմինները ճանաչում են, սակայն միջոցներ չեն ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար: