Արփինե Հովհաննիսյանը՝ ցմահ դատապարտյալների գործերի վերանայման մասին (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ցմահ դատապարտյալների խնդրի մասին էր. «Չե՞ք կարծում, որ շատ ցմահ ազատազրկված քաղաքացիների գործերը պետք է վերանայվեն և ի՞նչ է արվում նրանց պայմանները բարելավելու համար»: Արդարադատության նախարարը պատասխանեց. «Ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների խնդիրն իսկապես մեր հասարակության համար ամենազգայուններից է: Մենք գիտենք, որ շատ դատապարտյալներ դատապարտվել են ծանր հանցագործություններ կատարելու համար: Նրանց գործերի վերանայման վերաբերյալ գնահատական տալը՝ որպես արդարադատության նախարար, ճիշտ չեմ համարում, որովհետև դա պետք է դատարանը որոշի»: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ դատապարտյալների պահման պայմանները բարելավելու համար ևս քայլեր արվում են. «Կան չափանիշներ՝ պահման պայմանների հետ կապված և որպես այս խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլ պետք է նշեմ Արմավիր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը: Սա, իհարկե ամբողջական լուծում չէ, սակայն այն կլուծի փակ և կիսափակ ռեժիմներով պահվող դատապարտյալների խնդիրը»: