Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակ Սադոյան «Նույնիսկ Պարույր Հայրիկյանն է երազել դառնալ թագավոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
r-2lRK0HqqE

ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ճարահատյալ է Սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու, քանի որ հույս ունի, որ բարեփոխումներից հետո  ավելի լավ  Սահմանադրություն կունենանք, քան գործողն է. «Գործող Սահմանադրությունն այնքան վատն է, որ «ոչ» ասելու հիմքեր ես չեմ տեսնում: Ավելի լավ է «այո» ասել փոփոխություններին: Ցավոք սրտի, սահմանադրական բարեփոխումների անվան տակ հաճախ չարափոխումներ են կատարվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում խայտառակ վիճակ է՝ իշխանական վիճակն էլ ծայրից ծայր սխալ:  Արշակ Սադոյանը գիտի նաեւ ինչու են որոշ քաղաքական գործիչներ «ոչ» ասում Սահմանադրական բարեփոխումներին:  «Գագիկ Ծաուկյանը՝ Բարգավաճ Հայաստան, Ռուբերտ Քոչարյանը՝ ինչ -որ հեռվից, տարբեր մարդիկ, որոնց կյանքի նպատակն է եղել դառնալ թագավոր, նույնիսկ Պարույր Հայրիկյանը, հիմա պատկերացրեք, մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում երազել են դառնալ առաջին դեմք, հանկարծ փոխվում է Սահմանադրության կառուցվածքը, էլ առաջին դեմքի գաղափար չի լինում»,- նշեց Արշակ Սադոյանը: Նրա մյուս բանախոսը՝ հանրապետական Սուքիաս Ավետիսյանը,  համոզված է, քաղաքացիները դեկտեմբերի 6-ին պետք է գնան եւ «այո»  ասեն սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք երաշխիք են մարդու իրավունքների խնդիրների վերհանման,  ժողովրդավարության ամրապնդման, իշխանության տարանջատման եւ ընդդիմախոս ուժերի լայն հնարավորությունների ընձեռնման: