ՀՀԿ պատգամավորը սահմանադրական բարեփոխումները համարում է հեղափոխություն վերեւից (տեսանյութ)
Խորհրդարանական մոդելի անցումը անհրաժեշտություն է, գաղափարը դրական է, սակայն նախագիծը լրջագույն թերություններ ունի եւ արժանի նախագիծ չէ: «Բավական հում տարբերակ է, հոդվածներ եւ կետեր կան, որոնք օրենսդրությամբ պետք է կարգավորվեին։Կան որոշ աբսուրդ եւ ծիծաղելի կետեր, հոդվածներ, որ հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։ Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը սահմանադրական նոր բարեփոխումները համարում է հեղափոխություն վերեւից. «Ինչ առաջարկում ենք քաղաքացիներին, լավագույնս պետք է ապահովի ունենալ ժամանակակից պետություն, իրավունքի գերակայություն»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքերով՝ նույնիսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն է աջակցում սահմանադրական բարեփոխումներին եւ կառավարման համակարգի փոփոխությունն է ամենակարեւորը: Մյուս բանախոսը՝ քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, վստահ է, որ ՀՅԴ մոտիվները բավականին ազնիվ են, թեեւ չի բացառում, որ ակնկալիքներ ունեն ներգրավվելու հաջորդ կառավարությունում։ Իսկ այն պնդումները, որ կուսակցական համակարգը կոտրելու է կլանային համակարգը, նրա խոսքերով, ստեղծելու է նոր կլանային համակարգ, քանի որ կուսակցություններ են ստեղծելու, եւ ավելի վատ համակարգ դժվար է պատկերացնել: Իսկ ՀՀԿ պատգամավորը հիշեցնում է, որ դեկտեմբերի վեցից հետո նոր միայն ամեն ինչ պարզ կլինի, սակայն անկախության տարիները ցույց են տվել, որ կառավարման խորհրդարանական համակարգն այլընտրանք չունեցող տարբերակ է: Մանրամասները՝ տեսանյութում