Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Սարգսյանի եղբայրը լսել է Հոկտեմբերի 27-ի ու Սերժ Սարգսյանի կապի մասին

Քաղաքականություն
armen-sargsyan

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Հոկտեմբերի 27-ում Սերժ Սարգսյանի մեղքը չի տեսնում։ Նա ասում է՝ եթե Սերժ Սարգսյանն ունենա հնարավորություն, կբացահայտի, թեպետ լսել է խոսակցություններ, որ Սերժ Սարգսյանի մեղքը կա։ Ըստ նրա, կա նաև իր եղբոր մեղքը, որը լուրջ չէր վերաբերվում խոսակցություններին, որ ուզում էին իրեն սպանել։ «Ա1+»-ի այն հարցին, թե ճիշտ չի՞ լինի, եթե Նաիրի Հունանյանն անձամբ խոսի, Արմեն Սարգսյանն ասաց, որ ճիշտ կլինի։ Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում Տիգրան Նաղդալյանի գործով ձերբակալված լինելու ժամանակ ինքը և Նաիրի Հունանյանը եղել են հարևաններ։ «Ես զգում էի նրա շունչը,- ասում է  Արմեն Սարգսյանը։- Այն ժամանակ, համենայնդեպս, Հունանյանն ադեկվատ էր»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Նաիրի Հունանյանը հիմա ադեկվատ է։