Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրևը խոչընդոտ չէ. «Ոտքի Հայաստան»-ը շարունակում է նստացույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
arm144017307684

«Ոտքի Հայաստան» շարժման անդամները շարունակում են նստացույցը Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ամբողջ օրը տեղացած հորդ անձրևը չի փոխել նրանց մտադրությունը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հետ զրույցում «Ոտքի Հայաստան»-ի անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկա չորս օրերին իրենք պատրաստվում են նստացույց անել, միգուցե նաեւ գիշերեն։ Անդրիաս Ղուկասյանը հավելել է, որ երկրում բնականոն իրավիճակ հաստատելու միակ միջոցը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն է եւ Հանրապետական կուսակցության ցրումը։