Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրակացարանում տասնամյակներ ապրող 100 ընտանիք բնակարան ստացավ

Հասարակություն
100yntaniq

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 և Արցախի փողոց 4 նրբանցքի N10/դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը: 12 հարկանի այս շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ։ Երևանի քաղաքապետարանի պատվերով՝ շենքում կառուցվել են թվով 120՝ 1 և 2 սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին, ունի հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ։ Բնակարաններն անհատական ջեռուցման համակարգով են և բնակիչներին են հանձնվում էկոնոմ դասի նորոգված և պատրաստ վիճակում։ 100 yntaniq1 Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում ապրող ընտանիքները, շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն այս ծրագրի կյանքի կոչման համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են իրենց ամենասպասված նվերը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն