Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հայկ Կյուրեղյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
shant-krakox1

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած  եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ  Կյուրեղյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Հայկ Կյուրեղյանի հայրը՝  Արմենակ Կյուրեղյանը, որդին ոչ թե պատժի մեղմման համար է վերաքննիչ բողոք ներկայացրել, այլ որպես ակցիայի շարունակություն: Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ գործով մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման: Ի դեպ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Հայկ Կյուրեղյանը չի մասնակցել իր գործով դատական նիստերին:  Նա նույնիսկ պաշտպան չի ունեցել: Իրավապաշտպանները գտնում են, որ խախտվել են  Հայկ Կյուրեղյանի դատավարական իրավունքները: