Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական փրկչի հերթական ելույթը. Շարմազանովը՝ Զուրաբյանին

Քաղաքականություն
zurabyan-472x265

Քաղաքացիական ազատությունների հարցում մեր իշխանությունները քաղաքական կամք չունեն. այսօր ԱԺ-ում ՄԻՊ 2014թ. զեկույցի մասին իր ելույթում արձանագրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով. «Ավելին՝ իշխանությունները թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա: Մարդկանց հանդիպումներում մենք մեկ եզրահանգման ենք եկել՝ նրանք գտնում են, որ իրենք ստրկացած են, որ իրենց կարծիքի ոչ ոք հաշվի չի նստում: Սա համատարած է»: Ըստ նրա՝ այն, ինչ կատարվել է Շանթ Հարությունյանի հետ, լիովին համապատասխանում է ԵԽԽՎ բանաձեւում նշված չափանիշերին. «Մարդիկ ստացել են 5-8 տարի՝ ոստիկանության հետ մի փոքրիկ բախման արդյունքում: Դեմոկրատական երկրներում մարդիկ մի քանի շաբաթ կամ մեկ ամիս կանցկացնեն կալանավայրում»: Նա խոսեց նաեւ քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումներից. «Երբ երկրի նախագահը քաղաքական մի ուժի ղեկավարի ասում է՝ դու պիտի հեռանաս քաղաքականությունից, քանի որ սա կրկես չէ քեզ համար, իսկ հեռուստատեսությամբ հայտարարում՝ եթե չհեռանաս, կստուգեմ քո բոլոր բիզնեսները: Եվ դուք դա չեք նկատում ու չե՞ք ուզում այդ մասին խոսել, պարոն Անդրեասյան: Այս իրավունքների ապահովումն է, որ երկիրը երկիր է դառնում»: Պարոն Զուրաբյանը խորհուրդ տվեց օմբուդսմենին. «Այսօր ապահովեք ՀՀ-ում ամենապարզագույն իրավունքը՝ մաքուր ընտրությունների իրավունքը, եւ բոլոր այն իրավունքները ու խնդիրները, որոնք նշեցիք ձեր ելույթում, լուծում կստանան հենց դրա շնորհիվ: Իշխանությունները կհասկանան, որ պատասխանատու են ժողովրդի առաջ, քանի որ կհասկանան, որ իրենց իշխանությունը կախված է ոչ թե մի քանի օլիգարխի աջակցությունից, նրանց թալանած փողերից, այլ նրանից, որ մյուս ընտրություններում ժողովուրդը նրանց կընտրի, թե ոչ: Տա Աստված, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ կկարողանանք ջարդել ընտրակեղծարար այդ մեքենան»: «Մենք լսեցինք ժողովրդի հերթական փրկչի հերթական ելույթը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: