Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կանի սահմանամերձ Բաղանիսը Ք. Պեպելյանի հատկացրած գումարով

Հասարակություն
pepelyan4-e1348827298624

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերել է 600.000 դրամ գումար: «Շնորհակալություն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»,- հայտնում է գյուղապետը։ Հիշեցնենք, երբ ստորագրահավաք սկսվեց մայրաքաղաք Երեւանի տոնակատարությունների փոխարեն նախատեսված գումարը փոխանցել սահմանամերձ համայնքներին, Քրիստինե Պեպելյանը խոստացավ տոնակատարություններին իր ստացած հոնորարը կրկնապատկել իր միջոցներից և փոխանցել սահմանամերձ որեւէ համայնքի։