A
A
Ընտրողների թվի անհամաչափ աճը մանիպուլյացիայի արդյունք է. ՀՔԱՎ
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` (ՀՀ ԱՎԾ) Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991 թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք: Ընդհանուր և համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաև հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով թերևս 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր և մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից:
Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը սակայն հանգեցրել է հակառակ ծայրահեղության: 2013 թ. ՀՀ բնակչության թիվը եղել է 3 017 100 մարդ, իսկ ընտրողների թիվը եղել է 2 509 434 կամ բնակչության թվի 83%: Այսինքն նշված 22 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է շուրջ 500 հազարով, միաժամանակ նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը:
Մինչդեռ ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի, մշտական բնակչության 25-30 % եղել է մինչև 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող: Իսկ իրականում ստացվել է հետևյալ պատկերը. ընտրողների թվի տեսակարար կշիռը 2012 թ. ից անհամաչափ մեծացել է բնակչության ընդհանուր թվում, որը, եթե ընդունենք, որպես իրողություն, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին հատկապես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրում ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել, որից հետո այն կտրուկ նվազել է:
Միևնույն ժամանակ, Վանաձոր քաղաքի բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլյացիայի արդյունք է:
Ամբողջական հոդվածը` այստեղ