Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի առողջությունի՞ց (տեսանյութ)

Քաղաքականություն
7f0lgz1ICw8

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ, ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների երեք դրդապատճառ կարող է լինել՝ ՝ հանրության պահանջը, միջազգային հանրության պահանջը և երրորդը՝ իշխող ուժերի քաղաքական կամքը: Ըստ նրա՝ այս դեպքում միջազգային հանրության պահանջն է գերակշռում։ Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ժողովուրդը չի կարող զգալ։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոլորտով զբաղվում են այդ ոլորտի ներկայացուցիչները, եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի խոչընդոտում մյուս խնդիրների լուծմանը: Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ գործառույթները կախված են մեկ մարդու առողջությունից. «Եթե 16 թվականի ընթացքում Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով չկարողանա պաշտոնավարել, սահմանադրությամբ երկրում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, հետեւաբար այդ ժամանակ նոր սահմանադրությունը ուժի մեջ կմտնի ոչ թե 2018-ին, այլ 5 տարի ավելի ուշ»։ Ավելին՝ տեսանյութով