Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու քաղաքապետարանի գույքը կալանքի տակ է (տեսանյութ)

Մարզեր
1445528844_asulis-qaxaqapet

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից կայացված 2 որոշմամբ Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա կալանք է դրվել: Որոշումն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանում: Կալանքի հիմք է դարձել դատարանի վճիռը, որով Գյումրու քաղաքապետարանից 745 հազար դրամ է գանձվելու հօգուտ քաղաքացի Տարոն Գասպարյանի` դատական ծախսերի փոխհատուցման նպատակով: Բանն այն է, որ դեռ 2009, 2011 թվականներին Վարդանանց հրապարակի կենտրոնական փողոցների կառուցապատման նպատակով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման 15 պայմանագիր է կնքվել` 99 տարի ժամանակով: Գյումրու փոխքաղաքապետի խոսքով որպես ավտոկայանատեղի օգտագործվող տարածքից, սակայն, որևէ լումա համայնքային բյուջե չի ուղղվել: Սա միակ դատական գործընթացը չէ: Գյումրու փոխքաղաքապետն ու իրավաբանական բաժնի պետը լրագրողներին ասել են, որ վերջին 3 տարվա ընթացքում 1 տասնյակից ավել քաղաքացիական հայցեր են ներկայացվել Գյումրու քաղաքապետարանի դեմ: Արդյունքում` գանձված և գանձվելիք գումարը կազմում է 479 միլիոն 600 հազար դրամ: Ցայգ հ/ը