Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինացիները Շվայնշտայգերին ներկայացրել են որպես ֆաշիստ զինվոր

Սպորտ
sport-xaxaliq

Գերմանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը դատական հայց է ներկայացրել խաղալիքներ արտադրող չինական ընկերության դեմ: Պարզվում է, որ վերջինիս պատրաստած ֆաշիստական Գերմանիայի զինվորի խաղալիքներից մեկը լիովին անվանի ֆուտբոլիստի կրկնօրինակն է: Սակայն ուշագրավն այն է, որ չինացիներն այդ «զինվորիկին» տվել են Բաստիան անունը: «Մենք խաղալիքը պատրաստելիս չենք հիմնվել ֆուտբոլիստի արտաքին տեսքի վրա: Ամեն ինչ պատահական է ստացվել: Մենք ցանկացել ենք պատկերել իրական գերմանացու, որոնց դիմագծերը շատ նման են Շվայնշտայգերի դիմագծերին: Ինչ վերաբերում է Բաստիան անվանը, ապա այն շատ տարածված է Գերմանիայում» - ասել է չինական ընկերության ներկայացուցիչը: