Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր խաղը ծախել (տեսանյութ)

Քաղաքականություն
WDb8CN6MiKI

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը վստահ է, որ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը ծախված չէր: Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նաեւ նշեց. «Դե սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է: Ինչու պիտի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծախեր խաղը, կարո՞ղ եք ասել: Ինձ եք հարցնում՝ ես չեմ հավատում»: Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվել էր 0:3 հաշվով: Ըստ նախարարի՝ ֆուտբոլի զարգացման համար հստակ ծրագիր է պետք: Արդյոք կքննվի՞ այս խաղի արդյունքները, պարոն Ղազարյանը վստահեցնում է, որ ինչ-որ պետք է, արվում է. «Քննարկումներ են արվում նաեւ ֆեդերացիայում. այն ունի նաեւ նախագահություն,   ունի վարչական խորհուրդ, մրցավարական խորհուրդ»: Նախարարն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՀՖՖ-ում, քանի որ այն ՀԿ է, իսկ ապա իր ասածի տրամագծորեն հակառակն ասաց. «Ես տեղյակ եմ՝ յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է տեղի ունենում: Միանշանակ նախարարությունը աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք ՀԿ-եր են, բայց դա կապ չունի, քանի որ իրենք մարզական են, եւ բնականաբար մենք իրար հետ համագործակցում ենք, յուրաքանչյուր դեպքում մենք իրենց աջակցում ենք»: