Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողոմոն Քոչարյանը ազատ կարձակվի՞, պարզ կդառնա քիչ անց

Հասարակություն
cmah

Պատժի հետագա կրումից ազատ կարձակվի՞ արդյոք ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը, պարզ կդառնա ընդամենը 30 րոպե հետո: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում: Նշենք, որ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, և Դատախազությունը: Սողոմոն Քոչարյանը ներկա պահին գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են պատժի հետագա կրման հետ: Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար և արդեն 21 տարի է՝ անազատության մեջ է: Այսօր Կառավարության դիմաց նաև բողոքի ակցիա են կազմակերպել ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները՝ պահանջելով վերաբացել իրենց հարազատների դատական գործերը: Նրանք այնուհետև գնացել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան։