Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ գրասենյակը փակուղու մեջ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ICFbi0VbWTE

Մարդու իրավունքների պաշտպանը չի դիմի ՍԴ՝ կասեցնելու համար դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Նա մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջարկը։ Մինչդեռ միայն դա, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, կկանխեր հանրաքվեի դնելն այնպիսի փաստաթղթի, որը սահմանափակում է մարդու իրավունքները: ՄԻՊ գրասենյակում վստահեցնում են՝ փակուղու մեջ են։ Սահմանադրական փոփոխությունների նախագծում մարդու իրավունքների պաշտպանության մասով խնդրահարույց կետեր տեսնում են նաեւ նրանք, բայց կարող են միայն կարծիք հայտնել այս հարցում։ Այնուամենայնիվ, Արթուր Սաքունցը, այս մերժման հիմքում քաղաքական մոտեցում է տեսնում։ Ավելին՝ տեսանյութով