Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով են հարմարավետ նոր լուսակիրները (տեսանյութ)

Հասարակություն
untitled15

Ժամանակակից նոր լուսակիրները նորություն են Երեւանի համար: Մայրաքաղաքում առաջին փորձնական ծրագիրն իրականացվել է Ամիրյան-Զաքյան խաչմերուկում, իսկ մինչ այդ նորարար լուսակիրները տեղադրվել են նաեւ Արտաշատ քաղաքում՝ Ս. Հովհաննես Ավետարանիչ նորաբաց եկեղեցու հարակից երկու խաչմերուկում: Լուսակիրները հայրենական արտադրության են՝ սկսած դիզայնից, վերջացրած իր տեխնիկական մշակումներով: Ստանդարտացման ինստիտուտի կողմից համապատասխան սերտիֆիկացումն անցած լուսակիրներն արտադրել է “Ellips” ընկերությունը, որը հաղթել է ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում եւ շահել լուսակիրների արտադրության տենդերը: Ընկերությունից վստահեցնում են՝ նոր լուսակիրներն անհամեմատ հարմարավետ են նախորդներից եւ նրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ բարակ են, լուսադիոդային են, էներգախնայող են, շատ ուշ են փչանում եւ եթե նախկինները կարող էին գցել խաչմերուկի ընդհանուր տեսքը, ապա նորերը, ընդհակառակը՝ գեղեցկացնում են: Նոր լուսակիրները, ըստ խաչմերուկների, կարող են լինել երկկողմանի: Երեւանում կա մոտավորապես 210 կարգավորվող խաչմերուկ եւ մոտ 2000 լուսացույց: Նոր, երկկողմ լուսակիրների շնորհիվ թե նրանց թիվն է պակասում, թե գնային քաղաքականության մեջ լինում է 30-40 տոկոս խնայողություն: Ի տարբերություն հին լուսացույցների, նորերը ինքնակարգավորվող են, այսինքն՝ ունեն լուսավորության հաղորդիչ երեք կարգավորում՝ թույլ, միջին, ուժեղ՝ գիշերը միանում է թույլ ռեժիմը, ցերեկը լինում է ամբողջ պայծառությամբ, իսկ մթնշաղին աշխատում է միջին կարգավորումը: Ի դեպ, եթե նախկինում լուսացույցը փչանում էր ամբողջությամբ, ապա հիմա վառվում են 300-ից ավելի դիոդների մի մասը, որի արդյունքում շարունակում է երեւալ տվյալ գույնը: Վարորդների համար ամենակարեւոր նորամուծությունն այն է, որ սեկցիայի դեպքում բոլոր հին լուսացույցները ունեն սեկցիայում մի հատ կանաչ լույս. եթե լույսը չի վառվում, ուրեմն չի կարելի մեքենան վարել: Մինչդեռ մութ ժամանակ կանաչ լույսը չի երեւում, եւ մարդիկ բողոքում են, որ իրենք ստիպված խախտում են անում: Նոր լուսակիրների դեպքում սեկցիան դրվում է երկգույն՝ արգելող ու թույլատրող սլաք նշաններով: Լուսակիրների այս եւ մյուս հնարավորությունները բավականին հեշտացնում են վարորդների կյանքը՝ հնարավորություն տալով հնարավորինս խուսափել խախտումներից, վթարներից: