A
A
Սևանա լճի համար նախատեսված ջուրը հոսում է հիդրոէլեկտրակայաններ. ԷկոԼուր (տեսանյութ)
Հոկտեմբերի 17-ին էկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց՝ ինչպես է Արփա-Սևան թունելից ջուրը հոսում Եղեգիս գետ, որի վրա գործում է փոքր ՀԷԿ-երի կասկադ: 48,3 կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատար թունելը կառուցվել է Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ ջրի տեղափոխման համար: Արդեն 10 տարի է` ընթանում են թունելի վերանորոգման աշխատանքներն այն դեպքում, երբ թունելի շինարարությունը տևել է 18 տարի՝ 1963–1981 թթ-ին: Եւ հիմա Սևանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ, այնուհետև հոսում դեպի Նախիջևան: Ներկայումս Սեւանա լճի մակարդակը տատանվում է 1900 մետրի, գումարած մի քանի սանտիմետրի սահմաններում: Մանրամասներն՝ այստեղ