Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական բանտում դաժան ծեծի են ենթարկել ընդդիմադիր գործչին. Artsakhpress

Կարևոր լուրեր Քաղաքականություն
az

Ադրբեջանական «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դաժան ծեծի են ենթարկել թիվ 2 կալանավայրում, որտեղ նա կրում է իր պատիժը։

contact.az-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը։Փաստաբանը բողոք է ներկայացրել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։30-ին։ Մամեդովը կանչվել է վարչական շենք, որտեղ նրան տեղափոխել են բանտի ղեկավարի տեղակալի մոտ։Նա և Չինգիզ անունով աշխատակիցը սկսել են հարվածել Մամեդովի գլխին, ապա տեղափոխել են բանտապետ Էյվազ Ասքերովի սենյակ, որտեղ ծեծը շարունակվել է արդեն երեքի մասնակցությամբ։ Մամեդովին գցել են հատակին և սկսել են հարվածել ոտքերով։ Բանտապետը Մամեդովին սպառնացել է, թե բանտից ողջ-առողջ դուրս չի գա։ Հանդիպման ընթացքում փաստաբանը տեսել է Մամեդովի գլխի և պարանոցի վնասվածքները։ Իր բողոքում փաստաբանը պահանջել է անմիջապես քննել Մամեդովին ծեծի ենթարկելու փաստն ու ապահովել նրա անվտանգությունը։ Մանրամասն՝ այստեղ