Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ» են ասում, բայց ոչ միմյանց են միանում, ոչ էլ՝ «ոչ»-ի ճակատին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed30

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը «ոչ» կասի սահմանադրական փոփոխություններին, բայց «Ոչ»-ի ճակատին չի միանա. «Մենք ինքներս արդեն լայն ճակատ ենք, ունենք 140 կուսակցություն ու կազմակերպություն: Մենք բոլորին էլ կոչ ենք անում, թող գան միանան մեզ, բոլոր նրանք, ում համար հարազատ է մեր գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը»,- հայտարարում է «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման անդամ Վահե Մովսիսյանը; Միավորման անդամ Կարեն Թումանյանը հավելում է՝ մենք բոլորի առաջ բաց ենք, թող գան իրենք միանան. «Ով առաջինը զարթնեց ի՞նքը պիտի դառնա համախմբողը, թող իրանն գան մեզ միանան, մենք 140 կազմակերպություն ունենք, մենք մեր ճակատը ունենք»: «Հայկական վերածնունդը» ներկայացրեց նաեւ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու պատճառները. «Մենք դեմ ենք, քանի որ նախագահի ինստիտուտի թուլացումը մեր երկրի համար չէ։ Մենք ԵՏՄ-ի անդամ ենք, եւ դա նախագահների մակարդակի միություն է, պատկերացնո՞ւմ եք, մի բան լինի, Սերժ Սարգսյանին մի բան հարցնեն, ասի, սպասե՛ք զանգեմ վարչապետին հարցնեմ, չի կարա տենց լինի»: «Հայազն» կուսակցությունը նույնպես դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Ոչ»-ի ճակատին նրանք չեն միանում այլ պատճառով. « «Ոչ»-ի շտաբի հետ մենք կապ չունենք, առաջին հերթին որովհետեւ իրենք են այդպես ուզում: Մենք իրենց հետ էինք, իրենք հրավերներ են ուղարկում, ասում են եկեք, մասնակցեք, որպես հանդիսատես, մենք էլ չենք գնում»,- ասում է կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը ու հավելում, որ իրենք մենակ էլ կարող են պայքարել. «Մենք ոչ մի կոմպլեքս չունենք, որ 140 կազմակերպություն չենք միավորում, մենք գործում ենք մենակ: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր հիմնավորումներով են ոչ ասում սահմանադրությանը: ՀԱԿ-ը ուզում է փրկել Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած նախագահական համակարգը: Հանրային փրկության ճակատն ուզում է սա օգտագործել իշխանափոխության համար»: Հարցին, թե չի՞ միանա արդոք «Հայազն»-ը «Հայկական վերածնունդ»-ին, պարոն Աղայանը պատասխանեց. «Ամռանը Հեղինե Բիշարյանից զանգ եմ ստացել, ինչ- որ բան ասեց, չհասկացա ինչ է ուզում, մերժեցի, քանի որ ՕԵԿ-ից որեւէ առաջարկ չեմ ընդունի, ՕԵԿ-ը արդեն ժամանակավրեպ է, կուսակցություն էլ չի»: «Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը չհանդուրժելով՝ պատասխանեց. «Այդ կուսակցությունը 18 տարի պառլամենտական կուսակցություն է եղել, պատգամավորները բոլոր չափանիշներով ամենաակտիվն են ԱԺ-ում եւ ասել, որ դա կուսակցություն չի՝ նոնսենս է»: